ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր էջում գրում է. «Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է։
Նիկոլի ինքնորոշման իրավունքից չխոսելու և նրա վերընտրության արդյունքում է Ալիևն ավելի լկտիացել։
Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։
Ինքնորոշման իրավունքից խոսելու արդյունքում էր, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիևն ասում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Աղդամում էլ նուռ փարթի էիք անում։
Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք, բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել:
Թրքահպատակ նիկոլիստներ։
Հ.Գ. Ի գիտություն տգետների։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 5 անգամ ամրագրված է ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահների հատուկ հայտարարություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու վավերացված է ԵՄ բոլոր երկրների կողմից»: