Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարտված թուրքը հրաժարվեց սեղմել Կնյազ Իբոյանի ձեռքը». Արման Աբովյան

14:06, կիրակի, 19 մարտի, 2023 թ.
«Պարտված թուրքը հրաժարվեց սեղմել Կնյազ Իբոյանի ձեռքը». Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Հերթական նեղացած, արդար մարտում պարտված թուրքը հրաժարվեց սեղմել հաղթանակած հայաստանցի Կնյազ Իբոյանի ձեռքը։
     Սա եզակի դեպք չէ, սա թուրք-ադրբեջանական հակահայկական գաղափարախոսության բնականոն արտահայտություն է, կարճ ասած սա թուրք նացիստների իրական վերաբերմունքն է հայերի նկատմամբ։
     Զանազան թուրքերի և ենթաթուրքերի կենդանական ատելությունը դեպի մեզ բնավ զարմանալի չէ, զարմանալի է որ հայերի մեջ կան մարդիկ, ովքեր սրբորեն հավատում են, որ սրանց հետ կարելի է ինչ որ համակեցության դրական հեռանկարներ ունենալ։
     Շնորհավորում ենք հաղթողին»:

Աղբյուրը` Արման Աբովյան
6079 | 0
Facebook