Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այդքան մանր-մունր բուհերը վնասում են, ավելի լավ չէ՞ միավորել և ուժեղացնել». Դ. Գյուրջինյան

19:00, շաբաթ, 18 մարտի, 2023 թ.
«Այդքան մանր-մունր բուհերը վնասում են, ավելի լավ չէ՞ միավորել և ուժեղացնել». Դ. Գյուրջինյան

«Ազատության» եթերում անդրադառնալով բուհերի խոշորացման թեմային, մասնավորապես Մանակավարժական համալսարանի և Ֆիզկուլտ ինստիտուտի միավորման խոսակցություններին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ԺՊ Դավիթ Գյուրջինյանը նկատեց. «Խոշորացման գաղափար կա, որի մասին գրված է կառավարության ծրագրում մինչև 2030 թվականը: Այնտեղ գրված է բուհերի խոշորացման մասին առհասարակ, թե որը՝ որին կմիանա, ի՞նչ սկզբունքով, կմիանա՞, թե՞ կստեղծվի նոր մի բան և այլն, այս պահին որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե ինչպես է լինելու: Այդ գաղափարը դեռևս խմորվում է, քննարկվում է»:

«Ես հիմա էլ եմ ասում՝ Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրին այսքան պետական բուհեր ունենալը, ճոխություն է: Այդքան մանր-մունր բուհերը վնասում են, ավելի լավ չէ՞ միավորել և ուժեղացնել, քիչն ունենալ՝ լավն ունենալ»,- ասաց Գյուրջինյանը:

2931 | 0
Facebook