Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հովիկ Աբրահամյանի տան «դոդա-գնչուական բարոկկո» ոճի վրա մի զարմացեք». Արա Արայան

14:48, շաբաթ, 18 մարտի, 2023 թ.
«Հովիկ Աբրահամյանի տան «դոդա-գնչուական բարոկկո» ոճի վրա մի զարմացեք». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հովիկ Աբրահամյանի տան «դոդա-գնչուական բարոկկո» ոճի վրա մի զարմացեք:
     Թերթեք լիստ.ամ կայքի հայտարարությունները, նայեք ձեր շուրջը և կհամոզվեք, որ այդ «դիզայներական» այլանդակ ոճը համատարած է: Նույնիսկ 30-40 քմ տարածքով մեկ սենյականոց բնակարաններն են մարդիկ փորձում ոսկեզոծել, կախովի առաստաղներով ու «դասական» դոդոշ կահույքով ձևավորել:
     Հայաստանում մինիմալիզմն ու պարկեշտությունը հետևողական ոչնչացվել է 30 տարի: Կյանքի բոլոր ոլորտներից: Փնթիները դարձան «էլիտա» և ձևավորեցին համընդհանուր ճաշակ:
     Սա է բիդլոկրատիան, և կապ չունի բիդլոն 1917 ի ձևով է զվթում իշխանությունը, թե 1990 ականների...
     Գնչուական բարոկկո Բարոն Ծառուգայնից»:

Աղբյուրը` Արա Արայան
| | |
8017 | 0
Facebook