Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքապետերը արագ փոխվում են, սակայն հասարակական տրանսպորտի խնդիրը չի լուծվում». Ոսկան Սարգսյան

03:06, կիրակի, 19 մարտի, 2023 թ.
«Քաղաքապետերը արագ փոխվում են, սակայն հասարակական տրանսպորտի խնդիրը չի լուծվում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ավտոբուսների վարորդներն աշխատում են ոչ թե ժամով, այլ՝ ուղերթների քանակով հաշվարկված սոլյարկայով
     Երևանի քաղաքապետերը արագ փոխվում են, սակայն այդպես էլ Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը չի լուծվում։ Մահաբեր «Գազել»-ներին փոխարինել են ավտոբուսները, սակայն միկրոավտոբուսային մի քանի ուղերթները միացնելու, ավտոբուսային մի երթուղուվ փոխարինելու հետևանքով ավտոբուսները չեն հերիքում, մարդիկ կանգառներում երկար սպասում են, չիմանալով, թե երբ կգա այդքան սպասված ավտոբուսը, առավոտյա նև երկոյան ժամերին ուղևորները մի կերպ խցկվում են գերբեռնված ավտոբուսներ։ Ժամը 20-ից․ 21-ից հետո փողոցներում քիչ երթուղային ավտոբուսներ են լինում։ 17 համարի ավտոբուսի վարորդին հարցրի, թե երեկոյան մինչև ժամը քանիսն է աշխատում։ նա ասաց, որ ինքը առավոտյան սոլյարկա է ստանում 5 ուղերթի հաշվարկով, 5 ուղերթ (ուղեգծի սկզբից-ավարտ) կատարելուց հետո գնում է տուն, աշխատանքը սկսում է ժամը 7-ից, մի ուղերթի միջին տևողությունը (եթե ուղերթի ընթացքում մեծ խցանում չի լինում) 2,5 ժամ է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3724 | 1
Facebook