Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը որտեղի՞ց է ճարելու ակադեմիական քաղաքի ստեղծման համար անհրաժեշտ հսկայական գումարները». Ո. Սարգսյան

15:06, հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ.
«Հայաստանը որտեղի՞ց է ճարելու ակադեմիական քաղաքի ստեղծման համար անհրաժեշտ հսկայական գումարները». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎՐՈՊՈԼԻՍԸ
     1990-ական թվականների սկզբին շատ էր խոսվում Արարատյան դաշտում Եվրոպոլիս քաղաք կառուցելու մասին, սակայն այդ հում, ֆանտաստիկ ծրագիրն այդպես էլ օդում մնաց։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հայտարարել է, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաք, տեղի կունենա բուհերի խոշորացում, կլինի 8 բուհ։ Նախարարը սակայն ասել է, որ կոնկետություն չկա, թե ինչպես է տեղի ունենալու բուհերի խոշորացումը։
     Նախարար Անդրեասյանը չի նշել, թե քանի միլիարդ եվրո կամ դոլար է պահանջվելու ակադեմիական քաղաքի ուսումնական մասնաշենքեր, հանրակացարարաններ, մարզասրահներ, լաբորատորիաներ, այլ ենթակառուցվածքներ ստեղծելու համար, ո՞նց է լուծվելու ակադեմիական քաղաքի և Երևանի միջև տրանսպորտային արագ կապի խնդիրը, և վերջապես բազմամիլիարդ արտաքին պարտք ունեցող Հայաստանը որտեղի՞ց է ճարելու ակադեմիական քաղաքի ստեղծման համար անհրաժեշտ հսկայական գումարները, ո՞ր մասնավոր ներդրողը գումար կներդնի այդ անհեթեթ ծրագրում։
     Նոր Եվրոպոլիս-ակադեմիական քաղաք նախագծով իշխանություն կոչվածը՝ կամա թե ակամա քանդում է մեր բուհական համակարգը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2091 | 0
Facebook