Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընթացակարգերի կոպիտ խախտումով, զոռբայությամբ, եհովայականի անդրդվելի համառությամբ». Լիլիթ Գալստյան

10:36, հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ.
«Ընթացակարգերի կոպիտ խախտումով, զոռբայությամբ, եհովայականի անդրդվելի համառությամբ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է. «Այսօր ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նիստում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանին ասում էի, որ գաղտնիության ռեժիմում, առանց հիմնավորման, մասնագիտական համակողմանի քննության չի կարելի բուհերի և ակադեմիական հաստատությունների ճակատագիրը որոշել և կազմաքանդել տասնամյակների ժառանգությունը, դեռ չգիտեի, որ հընթացս վերջնագծին են հասցնելու «Բրյուսով» օպերացիան։
     Դարձյալ գաղտնիության ռեժիմում, ուսանողների՝ ԱՄՈԹ վանկարկումների ներքո, ոստիկանների հոծ շարքերի ուղեկցությամբ, նախարարը բուհ մտցրեց ռեկտորի պաշտոնակատարին․․․
     Ընթացակարգերի կոպիտ խախտումով, զոռբայությամբ, եհովայականի անդրդվելի համառությամբ․․․
     Քանդել, կազմաքանդել, ավիրել․․․ահա սրանց հետագիծը․․․․
     ու մենք դեռ հանդուրժում ենք․․․»:

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
3214 | 0
Facebook