«Այս աղբն ինչ-որ անգրագետ կուրատրներ 2 անգամ կապեցին Քիմ Քարդաշյանի պես հայտնի մարդու վզին». Տաթև Մուրադյան
Ազգագրագետ, դիզայներ Տաթև Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընկերներիս ջերմ նամակների համար մասնագիտական դասախոսություններ սկսելու հարցմանս հետ կապված, ԱՅՈ, դրանք կլինեն շուտով, առանձին կանդրադառնամ այդ թեմային, բայց նախ այս գրառունը անեմ, որը ևս կապված է այդ թեմայի հետ: ![]() Ինչպես տեսնում եք լուսանկարում այս մելխիորից (ՈՉ ԱՐԾԱԹ) աղբից կախված են արաբերեն գրությամբ օսմանյան կայսրության դրամներ, կցել եմ նաև ապացույց դրամի իսկական նկարը, որոնք մեր շատ «ազգային շուստրի» վաճառականները հանում, փոխարենը կախում են նռներ կամ ավելի վատ՝ Տիգրան Մեծի պատկերով կոպեկներ, հայկական հավերժության նախշ, կամ այլ հայկական սիմվոլներ, և վաճառում են դրանք ձեզ՝ աղավաղելով հայկական ազգային մշակույթը և ձեզնից շորթելով գումար՝ ձեզ վաճառելով աղբ, և այս պրոցեսըˋ տարիներ շարունակ, որ կա նաև Վերնիսաժում: ![]() ![]() ![]() ![]() ✅այս զարդերը իրականն են՝ հայկականը, որ ներկայացված են Ժողովրդական արվեստի թանգարանում, ինչպես տեսնում եք, այո, թուրքական այս աղբը առաջին հայացքից տեսքով հիշեցնում է մեր հայկական զարդարվեստը, բայց կապ չունի մեր հայկական զարդերի հետ, և առհասարակ, եթե ուզում եք հայկական զարդերին ծանոթանալ գնացեք թանգարաններ, վարձեք էքսկուրսավար և խնդրեք, որ ձեզ պատմեն պատմությունը (Հայաստանի Պատմության թանգարան, Ժողովրդական արվեստի թանգարան, Հայոց ազգագրության թանգարան և այլն): ![]() ❌եթե որևէ մեկից գնել եք նման զարդ, հանգիստ կարող եք վերադարձնել ու ձեր գումարը պահանջել: Ցավում եմ, որ այս աղբը նաև ինչ-որ անգրագետ կուրատըրներ (գիտեմ թե ովքեր) երկու անգամ կապեցին Քիմ Քարդաշյանի պես հայտնի մարդու վզին, ով դա գովազդեց իբրև հայկական (չնայած, որ իր առաջին այցի ժամանակ կարողացա այնպես անել, որ իրեն իսկականը նվիրեցին (երևի այն, որ իր աղջկա վզին է լուսանկարում): ![]() ![]() Փաստորեն մենք տարիներ շարունակ աշխարհով մեկ պայքարում ենք մեր մշակույթը գողացող ու յուրացնող պետությունների դեմ, իսկ մեր երկրում ինչ-որ անբարոյականներ հանուն փողի մեր հիասքանչ մշակույթը աղավաղում են ու խայտառակում մեզ՝ որպես ստեղծող ու արարող ժողովուրդ: ![]() ![]() |