Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրապարակվել է «Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցչի երգը

22:24, չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ.
Հրապարակվել է «Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցչի երգը

Առաջին ալիքն ու «Եվրոտեսիլ»-ի պաշտոնական ալիքը ներկայացրել են այն երգը, որը Հայաստանի պատվիրակ Բրյունետը կատարելու է «Եվրոտեսիլ 2023»-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երգչուհին, իր երգը կոչվում է Future Lover, և այն լավագույնս բնութագրում է իրեն՝ թե´ որպես արտիստի, թե´ որպես մարդու:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Բրյունետն է, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Երգչուհին իր տեսահոլովակի կերպարի շուրջ համագործակցել է ոճաբան Նարեկ Ջանգիրյանի հետ։

21996 | 3
Facebook