Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում տղամարդը նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, կրակել նրա վրա, ապա` իր

16:24, չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ.
Երևանում տղամարդը նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, կրակել նրա վրա, ապա` իր

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն. հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։

Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Երևանում տղամարդը նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, կրակել նրան, ապա` ինքն իրեն
35579 | 0
Facebook