Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ հնարավո՞ր է գարնանային արձակուրդը շուտ մեկնարկի. պարզաբանում

22:54, կիրակի, 12 մարտի, 2023 թ.
Սուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ հնարավո՞ր է գարնանային արձակուրդը շուտ մեկնարկի. պարզաբանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել. սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ արդյոք հնարավո՞ր է՝ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ

«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:

Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:

Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

6453 | 1
Facebook