Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ւմ հետ է քննարկվել ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու հարցը». Գոհար Հայրապետյան

14:18, երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ.
«Ո՞ւմ հետ է քննարկվել ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու հարցը». Գոհար Հայրապետյան

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրեններին, հայտարարել, թե ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը։
     Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։
     Մի հարց ունեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.
     Ո՞ւմ հետ է քննարկվել Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը:
     Ովքե՞ր են արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբի կազմում:
     Թե՞ նորից գործ ունենք հերթական ռուսական սադրանքի հետ, որ հետո մեզ մեղադրեն հակառուսական տրամադրությունների մեջ՝ որոշ պարտավորություններ չկատարելու համար արդարացման կոնտեքստում:
     Նույն կերպ կարձագանքեի, եթե ենթադրենք Մեծ Բրիտանիայի դեսպանը նման հայտարարություն աներ»:

3825 | 2
Facebook