Մախաչկալայի մերձակայքում շինարարական աշխատանքների ժամանակ «Ջամի» հանգստի կենտրոնի մոտ 18 կմախք է հայտնաբերվել։ Ըստ Դաղստանի ՄԽՎ-ի հետաքննչական վարչության՝ հուղարկավորությունը կարող է վերաբերել ստալինյան բռնաճնշումների տարիներին, գրում է Kavkaz.Realii-ն։
«Այժմ մենք ստուգում և պարզում ենք հանգամանքները: Ենթադրվում է, որ դրանք քսաներորդ դարի 30-ականների մնացորդներն են»,- հրապարակմանը տրված մեկնաբանությունում ասել է Դաղստանի ՔԿ-ի մամուլի քարտուղար Օքսանա Տենետովան:
Կմախքների և գանգերի լուսանկարները, որոնցից մի քանիսն անցք ունեն, հրապարակել է «Օնլայն Դաղստան» Telegram ալիքը։