Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը

21:36, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ.
Արցախի բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

19807 | 0
Facebook