Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը

11:36, երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ.
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը

Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ փոքրիկ Սերինեն:
     Հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանը նշել է, որ 42-ամյա կնոջ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։
     Մոր՝ Հասմիկի խոսքով կյանքը նոր գույնով է լցվել, վերաիմաստավորվել է:
     Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր Սերյոժայի, Սերինե են կոչել։

21166 | 0
Facebook