Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում փետրվարի 20-ից կվերսկսվի ուսումնական գործընթացը

19:30, կիրակի, 19 փետրվարի, 2023 թ.
Արցախում փետրվարի 20-ից կվերսկսվի ուսումնական գործընթացը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով»։

2508 | 0
Facebook