Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը չի բավարարել էկոակտիվիստների հայցն ընդդեմ Volkswagen-ի

23:24, երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ.
Դատարանը չի բավարարել էկոակտիվիստների հայցն ընդդեմ Volkswagen-ի

Բրաունշվեյգի շրջանային դատարանը մերժել է էկոակտիվիստների և Greenpeace-ի հայցն ընդդեմ Volkswagen-ի։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 14-ին, հայտնել է Greenpeace-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Բնապահպան ակտիվիստներն ավտոարտադրողից պահանջել են գործնականում կիրառել Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշումը, ըստ որի՝ ապագա սերունդներն ունեն կլիմայի պաշտպանության իրավունք։ Մասնավորապես, Volkswagen-ից պահանջվել է մինչև 2030 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը։

Դատարանը ճանաչել է ակտիվիստների պահանջների օրինականությունը, սակայն, ըստ դատարանի, նրանք դրանք սխալ հասցեով են ուղղել։ Հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են սեփականության, ազատության և առողջության իրավունքը, իրականացվում է քաղաքացիների և պետության հարաբերություններում, այլ ոչ թե մասնավոր ընկերության, որը Volkswagen-ն է, դատարանի նախագահի խոսքերն է մեջբերում NDR-ը։ Ուստի ակտիվիստները ստիպված կլինեն հաշտվել Volkswagen-ի արտադրության և վնասակար նյութերի արտանետումների հետ։

Միևնույն ժամանակ, Greenpeace-ը չի դադարում փորձել, որպեսզի Volkswagen-ը դադարեցնի իր մեքենաներում ներքին այրման շարժիչների օգտագործումը։ Հաջորդ փորձը կկատարվի փետրվարի 24-ին, երբ Դետմոլդի դատարանը կհայտարարի հայցի վերաբերյալ որոշումը, ով աջակցում է նաև Greenpeace-ին, պահանջում է, որ ավտոարտադրողը հրաժարվի այս տեսակի շարժիչներից:

10871 | 0
Facebook