Ամերիկյան Mars Wrigley հրուշակեղենի ընկերությունը, որն արտադրում է Snickers, M&M's և այլ հայտնի արտադրանքներ, տուգանվել է 14500 դոլարով այն բանից հետո, երբ երկու աշխատակից ընկել են շոկոլադով հսկա կաթսայի մեջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Աշխատանքի անվտանգության և առողջության վարչությունը։
Աշխատողները 2022 թվականի հունիսին Փենսիլվանիայի գործարանում աշխատելիս ընկել են մասնակիորեն լցված շոկոլադի մեջ: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրշեջներին հաջողվել է կաթսայից դուրս բերել տուժածներին հատակում անցք բացելուց հետո։ Նախնական տեղեկություններով՝ աշխատակիցները չեն տուժել, սակայն տեղափոխվել են հիվանդանոց։