Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի, վիրավոր է 74 242 մարդ, տեղեկացրել է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 17 674 զոհի մասին: Նա նշել էր, որ ներկայում աշխատում է 29 622 որոնողափրկարարական ջոկատ. ևս 6479 փրկարար ժամանել է 75 երկրից։
Իսկ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1347-ի, վիրավոր է 2295 մարդ: