Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր ասած «հայի սերմը» հիմա փլատակներից մարդկանց է փրկում». թուրք լրագրողը՝ Էրդողանին

22:48, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
«Ձեր ասած «հայի սերմը» հիմա փլատակներից մարդկանց է փրկում». թուրք լրագրողը՝ Էրդողանին

Թուրք լրագրող Քան Սերհաթ Հալիսը թուիթերյան իր էջում դիմել է Էրդողանին և նվաստացրել նրան. «48 ժամում Հաթայ մտնել չես կարող, բայց գոռում ես՝ կես ժամից կարող ենք Դամասկոս մտնել, 1 ժամում՝ Աթենք։

Այն մարդկանց, որոնց դուք անվանում եք «հայի սերմ», «հունական սերունդ», այս մարդիկ հիմա ջանք չեն խնայում փլատակների տակ գտնվող մարդկանց փրկելու համար -5 աստիճանում։ Գոնե հարգեք»։

28963 | 2
Facebook