Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գերմանիայի ԱԳՆ-ն՝ դիտորդական առաքելության մասին

22:42, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Գերմանիայի ԱԳՆ-ն՝ դիտորդական առաքելության մասին

Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքերին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հանդիպման արդյունքները։

Գերմանիայի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական էջում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին 30 տարիների ընթացքում մարդկային հսկայական տառապանք է պատճառել։ Տարածաշրջանի կայունացմանն աջակցելու համար ԵՄ-ն որոշել է քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որին Գերմանիան էական մասնակցություն կունենա»:

3398 | 0
Facebook