Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը 1999-ին էլ հումանիտար օգնություն էր առաջարկել Թուրքիային». Արսեն Թորոսյան

21:42, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Հայաստանը 1999-ին էլ հումանիտար օգնություն էր առաջարկել Թուրքիային». Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրելով. «1999 թվականի օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքի մոտ (Ստամբուլից 90 կմ հարավ) տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որին զոհ գնացին ավելի քան 17.000 հոգի։
     Հայաստանը այդ ժամանակ հումանիտար օգնություն էր առաջարկել, որը ուշացումով, բայց ընդունվել էր Թուրքիայի կողմից։
     Հիմա էլ է եղել ավերիչ երկրաշարժ և Հայաստանը կրկին օգնություն է ուղարկում Թուրքիա և Սիրիա։
     Ինչպես 1999-ին, հիմա էլ Հայաստանը չունի պաշտոնական հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց երկու դեպքում էլ Հայաստանը ճիշտ է վարվել։
     1999-ին համացանցը շատ տարածված չէր Հայաստանում, այդ պատճառով անգլիալեզու հղում եմ տեղադրում»:

Աղբյուրը` Արսեն Թորոսյան
4090 | 0
Facebook