Թուրքիայի Հաթայ նահանգում՝ Իսկենդերուն քաղաքում, երկրաշարժից հետո ծովի ջրի մակարդակը բարձրացել է։
Այս մասին հայտնում է Haberturk-ը։
Նշվել է, որ երկրաշարժից հետո Ինսկեդերունի որոշ փողոցներ հեղեղվել են, ինչի հետևանքով տարածաշրջանում խցանումներ են առաջացել։
Ճանապարհային ոստիկանությունը մեքենաները ուղղորդում է այլընտրանքային երթուղիներ.
Նշվել է նաև, որ հեղեղվել են միայն ճանապարհները, տների վարարման մասին տվյալներ չկան։