Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըստ ակադեմիկոսի՝ նման հզոր երկրաշարժ մի օր էլ կարող է տեղի ունենալ Ղրիմում

18:48, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Ըստ ակադեմիկոսի՝ նման հզոր երկրաշարժ մի օր էլ կարող է տեղի ունենալ Ղրիմում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Գորշկովը զգուշացրել է, որ Ղրիմում մի օր կարող է տեղի ունենալ երկրաշարժ, որը համեմատելի է Թուրքիայում տեղի ունեցածի հետ։

Գորշկովը պարզաբանել է, որ Ղրիմը ներառված է նույն սեյսմիկ գոտում, ինչ Թուրքիան՝ Ալպիա-Հիմալայան։ Ռուսական թերակղզում թուրքական սցենարի կրկնությունը սկզբունքորեն հնարավոր է, խոստովանել է ակադեմիկոսը։

5738 | 0
Facebook