Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ հրաժարական, Պապիկյանը որևէ բաց հարց չի թողել». Անդրանիկ Քոչարյան

17:24, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Ի՞նչ հրաժարական, Պապիկյանը որևէ բաց հարց չի թողել». Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Քննարկվել է ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ Պաշտպանության նախարարն ընդդիմադիրներին ներկայացրել է բանակի բարեփոխումների վերաբերյալ ծրագրային ամբողջ փաթեթը: Հարցին՝ Պապիկյանի հրաժարականի պահանջ չի՞ հնչել ընդդիմադիրների կողմից, Քոչարյանն արձագանքել է. «Ի՞նչ հրաժարական, բայց ինչի՞ հնչեր, Պապիկյանը որևէ բաց հարց չի թողել»:

«Ի՞նչ հրաժարական, Պապիկյանը որևէ բաց հարց չի թողել». Անդրանիկ Քոչարյան
2750 | 1
Facebook