Խնդրում ենք սպասել...

Համացանց

«10 հազար քառակուսի կիլոմետր հանձնածները/ծախածները մեղադրում են զորամաս վաճառելու մե՞ջ». Սևակ Հակոբյան

17:30, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«10 հազար քառակուսի կիլոմետր հանձնածները/ծախածները մեղադրում են զորամաս վաճառելու մե՞ջ». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ն, որ եկավ իշխանության, 2 տարի անց 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնեց թշնամուն․ ծախել են, ինչ են արել, իրենք գիտեն, ու հիմա 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնածները/ծախածները ու այդ պատասխանատվությունը կիսողները, մեղադրում են զորամաս վաճառելու մե՞ջ։
     Թե բա, ոնց որ՝ շուկայականից էժան եք վաճառել։ Եթե մոռացել են, հիշեցնեմ, հանրության մոտ չի փակվել թեման 44-օրյա պատերազմում հողերի հանձնման դիմաց 5 մլրդ դոլար ստանալու մասին։ Օդում կախված խոսակցություններ էին, որ տենց էլ մնացին ու կմնան մինչև իշխանափոխությունը, որովհետև հարցերը շատ-շատ էին։ Իսկ եթե մի օր պարզվի, որ հենց այդպես էլ եղել է, հարցնենք հողատու ՔՊ-ին․ հայրենիքը 5 մլրդ դոլարով ծախելը շուկայական գնի մեջ ա՞, թե՞ էժան ա։
     Սեյրան Օհանյանի նախարարության ժամանակ վաճառած գույքի փողը մտել է բյուջե, ձեր հանձնած/վաճառածը ո՞ւր ա մտել, եթե պարզվի այդպես ա։ Սեյրան Օհանյանի՝ անպիտան զորամասը վաճառելու արդյունքում զոհեր չեն եղել, ձեր ծախել-հանձնելու արդյունքում զոհվել է 5 հազարը։
     Ու ո՞վ է մեղադրում»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
3065 | 0
Facebook