Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվս 22 168 մարդ վիրավոր է: Էրդողանի խոսքով՝ իշխանություններն ավելի քան 5,3 մլրդ դոլար են հատկացրել երկրաշարժի հետևանքների վերացման համար։
Թուրքիայի 10 նահանգներում, որոնք ամենաշատն են տուժել, հայտարարվել է արտակարգ դրություն: