Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս իշխանության օրոք էլ զորամասեր են վաճառքի դրվել ու վաճառվել». Գևորգ Թոսունյան

22:30, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Այս իշխանության օրոք էլ զորամասեր են վաճառքի դրվել ու վաճառվել». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Ես չեմ հասկանում՝ ո՞նց ա հնարավոր այսպես մոլորեցնել մարդկանց ու այն աստիճան վստահ լինել ասածներիդ վրա, որ այդ կտորը կրկնես ՖԲ էջումդ։ Ամեն ինչ շատ պարզ է.

1. Սեյրան Օհանյանի օրոք զորամասերը վաճառվել են 2000-ականների սկզբին, դրանք Արարատի մարզում են եղել,

2. Զինվորներն այսօր վրանի ու տնակների մեջ են, քանի որ 2022-ի սեպտեմբերին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ն այնքան վատ էր աշխատում, որ չկարողացավ կանխել Սոթքի զորամասի ավիրումը,

3. Այս իշխանության օրոք էլ զորամասեր են վաճառքի դրվել ու վաճառվել,

4. 2020-ի պատերազմից հետո Հայաստանի պաշտպանական գիծն ընդլայնվել է, իսկ պետությունն այդպես էլ չի կարողացել զորամասեր կառուցել այդ հատվածներում»։

2738 | 0
Facebook