Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում՝ այս ժամի դրությամբ

15:24, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում՝ այս ժամի դրությամբ

Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3432-ի, վիրավոր է 21 103 մարդ, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Ըստ Օքթայի՝ ընդհանուր առմամբ փլուզվել է 5775 շենք։ Փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ։

Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա, Տարտուս նահանգները։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացել է 812 մարդ, վիրավոր է 1449-ը։ Ավելի վաղ AP-ն հայտնել էր 1440 զոհի մասին:

10357 | 0
Facebook