Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը

13:36, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը մերժվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լուսինե Աբգարյանի և Կարեն Ամիրյանի, անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը, որով հռչակվել և ճանաչվել էր Բորիս Բախշիյանի անմեղությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Երեմ Սարգսյանից:

1811 | 0
Facebook