Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերևից հրահանգված է Սեյրան Օհանյանին զրկել անձեռնմխելիությունից». Ագնեսա Խամոյան

12:48, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Վերևից հրահանգված է Սեյրան Օհանյանին զրկել անձեռնմխելիությունից». Ագնեսա Խամոյան

Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն տալու մասին դատախազության միջնորդության քննարկմանը: «Պարոն Օհանյանը երեկ իր ուղերձում հստակ ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը՝ երկրի այսօրվա բարդագույն իրավիճակում չմասնակցել բեմականացմանը և թույլ չտալ իշխանությանը հերթական անգամ փորձել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով շեղել երկրի իրական օրակարգից... Մեր բացակայության պայմաններում այն շոուն, որ ցանկանում էին ստանալ, այդքան էլ հաջող չի ստացվում»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ վերևից հրահանգված է Սեյրան Օհանյանին զրկել անձեռնմխելիությունից:

Ագնեսա Խամոյանի ճեպազրույցը
2811 | 2
Facebook