Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն քրեական վարույթով չենք սահմանափակվելու». Աննա Վարդապետյան

11:18, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Միայն քրեական վարույթով չենք սահմանափակվելու». Աննա Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս պահին ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Վարդապետյանն իր խոսքում շեշտեց, որ իրենք միայն քրեական վարույթով չեն սահմանափակվելու. «Յուրաքանչյուր նման դեպքերում, երբ կա 60 հոդվածի սահմանափակմամբ կատարված չարաշահում, նաև զուգահեռ պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան: Նպատակը ոչ միայն պատիժն է, այլ նաև պետության և հանրային, ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը»:

Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական վարույթներում կարող են լինել փողերի լվացման դրվագներ, այդ դեպքում լվացված փողը կամ գույքը ենթակա է բռնագանձման, և հենց այս մասով իրենք պետական շահերի պաշտպանության հայց են ներկայացնում. «Այսինքն՝ ի վերջո մարդուն պատժեցինք, բոլորս պարսավեցինք, բա գո՞ւյքը. այս տրամաբանությամբ քննությունը գնում է իմ նշած ուղղությունով»,- նշեց նա:

3260 | 0
Facebook