Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել

09:54, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
     Ստորգետնյա ցնցումները գրանցվել են լուսադեմին: Էպիկենտրոնը գտնվել է Գյոլբաշի շրջանից 5 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք՝ երեկ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 2921 մարդ, կա 15834 վիրավոր։ Տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա նահանգները:

11675 | 0
Facebook