Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի». Կարո Փայլան

00:06, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի». Կարո Փայլան

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրաշարժի գոտում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց տները վնասված են, այս ցուրտ եղանակին փողոցում են մնացել...
     Յուրաքանչյուր ոք, ով համոզված է, որ իր տունն ամուր է, խնդրում ենք՝ բացեք ձեր դռները բոլոր նրանց համար, ովքեր փողոցում են:
     Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի»։

Աղբյուրը` Կարո Փայլան
6285 | 1
Facebook