Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

22:54, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Փետրվարի 7-ին ժամը 14:00-ին, Դինամո մարզահամլիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցի 148 բռնցքամարտիկ: Վերջին երկու տարիների համամեմատ առաջնության մասնակիցների թիվը նկատելի ավելացել է: 2021-ին առաջնությանը մասնակցել է 106, 2022-ին՝ 125 մարզիկ: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

4174 | 0
Facebook