Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5.4 մագնիտուդով երկրաշարժ Ղազախստանում

18:48, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
5.4 մագնիտուդով երկրաշարժ Ղազախստանում

Ղազախստանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել: Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձամեթոդական արշավախմբին։ Որոշ բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
     «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 628 կմ դեպի արևմուտք՝ Ղազախստանի տարածքում։ Երկրաշարժի էներգետիկ դասը 11.7 է։ Մագնիտուդը` MPV 5.4, խորությունը` 5 կմ», - նշված է հաղորդագրության մեջ։
     Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տարազ քաղաքում 2, Շիմքենտում՝ 2-3, Տեմիրլան բնակավայրում՝ 3 բալ ուժգնությամբ՝ MSK-64 սանդղակով:

4258 | 0
Facebook