Լիզինգային ֆինանսավորում Evocabank-ում քո բիզնեսի համար
![]() Evocabank-ը, ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների տեսականին ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առաջարկում է ՀՀ և օտարերկրյա` առաջնային և երկրորդային շուկաներից նոր և օգտագործված սարքավորումների, ժամանակակից տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:
Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`
Ի՞նչ է լիզինգը Լիզինգը լիզինգային պայմանագրով գույքի ձեռքբերումն է նախատեսված որոշակի վճարի դիմաց` սահմանված պայմաններով և ժամկետով: Ֆինանսական լիզինգի պարագայում Բանկը ձեռք է բերում Լիզինգառուի կողմից ընտրված լիզինգի առարկան` վերջինիս այն հանձնելով վարձակալման` որոշակի հաստատված ժամկետով։ Վարձակալման ընթացքում Լիզինգառուն պարտավորվում է վճարել վարձավճար։ Վարձակալման ժամկետի ավարտին Լիզինգառուի ցանկությամբ լիզինգի առարկան կարող է սեփականության իրավունքով հանձնվել Լիզինգառուին:
Որո՞նք են լիզինգի առավելությունները
Evocabank-ում լիզինգային ֆինանսավորման մարման ժամկետը 6-72 ամիս է` կախված ձեռքբերվող լիզինգի առարկայից: Տարեկան տոկոսադրույքը կազմում է`
Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մարման ժամկետը և տոկոսադրույքը կախված են լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից: Լիզինգային ֆինանսավորման այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ: |