Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռեզնիկովն արձագանքել է իր հրաժարականի մասին լուրերին

15:12, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Ռեզնիկովն արձագանքել է իր հրաժարականի մասին լուրերին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Факти ICTV»-ին տված հարցազրույցում ասել է, որ ոչ նախագահը, ոչ էլ վարչապետն իրեն չեն առաջարկել ղեկավարել Ռազմավարական արդյունաբերության նախարարությունը. «Եթե նման առաջարկ ստանայի, ապա կհրաժարվեի, քանի որ չունեմ այն ​​փորձառությունը, որը թույլ կտա ինձ լինել Ռազմավարական արդյունաբերության նախարարության որակյալ նախարար»,- ասել է նա:

Ավելի վաղ Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ հայտնել էին, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կազատվի աշխատանքից, ավելի ուշ կնշանակվի Ռազմավարական արդյունաբերության նախարար:

4815 | 0
Facebook