Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խայտառակ վիճակ է. կարգուկանոն պետք է լինի». Հրաչյա Սարգսյան

12:18, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
«Խայտառակ վիճակ է. կարգուկանոն պետք է լինի». Հրաչյա Սարգսյան

«Նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են. հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված ունենք, չէ՞. ուրեմն ծանուցում եք, եթե չեն անում, երաշխիքները քաշում եք»,- այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ կանգառներ կան, որտեղ կանգառասրահներ չեն տեղադրվել, ժամկետն անցել է. «Կարգուկանոն պետք է լինի, չենք կարող սպասել... Մյուս հանձնարարականը՝ բոլոր կանգառներով նայում եք ու նոր տեղադրված կանգառասրահների տեղադիրքերի մասով տալիս եզրակացություն: Խայտառակ վիճակ է. երեկ էլ եմ մի քանի տեղ տեսել, անհասկանալի է, թե ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները»,- ասել է Սարգսյանը:

«Խայտառակ վիճակ է. կարգուկանոն պետք է լինի». Հրաչյա Սարգսյան
3463 | 0
Facebook