Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան

11:54, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան

Սիրիայում լույս տեսնող հայկական պարբերականը՝ «Գանձասար» շաբաթաթերթը, ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Սուրիոյ առողջապահութեան նախարարը յայտարարեց, որ այսօր վաղ առաւօտեան Իսկէնտէրունի եւ յարակից տարածքին մէջ տեղի ունեցած երկու յաջորդական երկրաշարժներ ցնցեցին Սուրիոյ բոլոր նահանգները։ Ամէնէն ուժեղ ցնցումները տեղի ունեցած են Իտլիպ, Հալէպ եւ Լաթաքիա։
     Երկրաշարժի առաջին ցնցումը 7,7 ռիխթըր ուժգնութեամբ էր, Իսկէնտէրունի հիւսիսային շրջանը, երկրորդը՝ 6,4, Թուրքիա-Սուրիա սահմանին։ Յաջորդական երկու երկրաշարժները տեւեցին աւելի քան 2 վայրկեան։
     Նախարարութեան տուեալներով երեք նահանգներուն մէջ մինչեւ այս ժամը արձանագրուած է 50 զոհ, 200 վիրաւոր։
     Զոհերուն մէջ հայեր ալ կան։
     Կարգ մը շէնքեր փուլ եկած են։ Փրկարար աշխատանքները կը շարունակուին»:

4585 | 0
Facebook