Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ

09:54, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել են հարյուրից ավելի շենքեր։
     Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04:17-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է 32 հետցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։ Հայտնի է նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
     Թուրքիայի յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմել է 76 մարդ, ևս 440-ը վիրավոր է:
     Սիրիայի երեք նահանգներում առնվազն 99 մարդ է զոհվել, ավելի քան 330-ը՝ վիրավորվել։
     Տագնապի բարձր մակարդակ է հայտարարվել:

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ
7057 | 0
Facebook