Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսական կայսրությունը նպաստեց, որ բռնագաղթած հայերը վերաբնակվեն ժամանակակից Հայաստանի տարածքում». քաղաքագետ

23:06, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Ռուսական կայսրությունը նպաստեց, որ բռնագաղթած հայերը վերաբնակվեն ժամանակակից Հայաստանի տարածքում». քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Քարոզչությունն էլ պետք է ունենա որոշակի բարոյականության գծեր, որից այն կողմ չի՛ կարելի անցնել։
     Հակառուսական պրոպագանդայի ազդեցության ներքո գտնվող հայրենակիցներից շատերի «հաղթաթուղթը» այն է, թե իբր 300 տարի ռուսները եկել ու մեզ օկուպացրել են։ Տարածում են քարտեզներ, թե իբր մինչև ռուսական ներկայությունը տարածաշրջանում հայերիս բնակության տարածքը ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ ռուսների գալուց հետո մնաց միայն ներկայիս ՀՀ Արցախի տարածքները։
     Հուսամ, զգացիք այս թեզերի մանիպուլատիվ էությունը։
     Ուրեմն 1700-ական թվականներին Հայկական լեռնաշխարհը զավթած էր Օսմանյան կայսրության և Սասանյան Պարսկաստանի կողմից։ 1700-ականների վերջին Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը, Իսրայել Օրին ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի մի կերպ Հայաստանի ազատագրության հնարավորություն գտնեն։ Ողջ եվրոպական արքունիքների դռները թակելուց հետո միակ տեղը մնացել էր Ռուսական կայսրությունը, որը կարող էր հետաքրքրվել մեր տարածաշրջանով։
     Կրկնեմ` Ռուսական կայսրությունը ո՛չ միայն ազատագրեց, այլև նպաստեց, որ դեռևս Մեծ բռնագաղթի` Շահ Աբասի կողմից հազարավոր հայ ընտանիքների Պարսկաստանի տարածքում վերաբնակեցման ժամանակ բռնագաղթած հայերը վերաբնակվեն ժամանակակից Հայաստանի տարածքում։ Ահա՛, թե որտեղից ադրբեջանական այն թեզը, թե իբր հայերը վերաբնակներ են Գրիբոյեդովի ջանքերով։ Այնինչ սա մեծ վերադարձ էր դեպի պատմական հայրենիք։
     Իսկ Գրիբոյեդովն իսկապես մեզ համար անչափ մեծ աշխատանք է տարել, ինչը ցավոք այնքան էլ այսօր չի գնահատվում մեր կողմից։ Հանուն արդարության այն ժամանակ էլ պատշաճ չգնահատվեց։
     Այսինքն, մինչև Ռուսական կայսրության տարածաշրջան գալը, մենք հեծում էինք մահմեդական կոռ ու բեգարի տակ (սրանք հատուկ հարկատեսակներ էին), էլ չեմ ասում մնացած հարկերը, որոնք դրված էին քրիստոնյաների վրա։
     Այս պրոպագանդիստները պետք է բարոյականություն ունենան, և առնվազն իսլամական բեռը հայերիս վրա չարդարացնեն հակառուսական քարոզչությունն արդարացնելու համար։
     Հ.Գ. Ռուսամոլները ևս չոգևորվեն։ Ինձ համար բոլոր ***ամոլները վտանգավոր են պետականության համար»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
4081 | 5
Facebook