Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:30, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-ին, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ը հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

4496 | 0
Facebook