Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական նյուրնբերգն անխուսափելի է». Պետրոս Մակեյան

19:42, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Հայկական նյուրնբերգն անխուսափելի է». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական նյուրնբերգն անխուսափելի է
     Գաղտնիք չէ, որ 2020թ-ից սկսած իմ կողմից խիստ քննադատվում են օրվա իշխանությունները, քանի որ իշխանական բոլոր օղակներում լայն տարածում են ստանում նախկիններին հատուկ հոռի բարքերը, ինչին ի պատասխան վարչապետին սպասարկող «հատուկ ծառայությունները» և նրանց գործակալական ցանցը, որպես արդարացում մեղադրում են ինձ վարչապետի հետ անձնական խնդիրներ ունենալու մեջ։
     ՄԵծ հաշվով իրենք ճիշտ են, որ ունեմ անձնական խնդիրներ օրվա իշխանությունների հետ, մասնավորապես՝ Նիկոլը մանիպուլատիվ ձևերով ժողովրդի ցասումն ուղղորդեց՝ սպասարկելով արտաքին ուժերին, ոչ միայն հուսախաբ արեց ժողովրդին, այլև ոչինչ չարեց լայնամաշտաբ պատերազմից ու հազարավոր զոհերից խուսափելու համար՝ վերածելով երկիրն իսկական դժոխքի, պետականության գոյությունը դնելով հարցականի տակ։
     Ավելին՝ հիմա արդեն անթաքույց սկսել են ոչ միայն փոշիացնել ու յուրացնել պետական միջոցները, այդ թվում՝ պարգևավճարներով և բյուջեի հաշվին ճոխություններին տրվելով, այլև այսչափ աղետների հասցրած պատավատապետության, կոռուպցիայի ու դղյակամոլության մեջ ներքաշվելով։
     Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացան Սուրեն Պապիկյանի և Արարատ Միրզոյանի դղյակներ ձեռք բերման մասով լուրերը։ Առաջին արձագանքս, որ իրականությանը չի համապատասխանում և հետևեց Սուրեն Պապիկյանի հերքումը, բայց շարունակվեց տարածվել Արարատ Միրզոյանի դղյակի մասին լուրերը՝ 280000 ԱՄՆ դոլար արժեքով և ոչ մի արձագանք վերջինիս կողմից։
     «Հեղափոխական» իշխանությունների կողմից շարունակական նման գործելաոճը ոչ միայն անբարո է, այլև սրբապղծություն է, ուստի նրանք պետք է անխուսափելիորեն պատժվեն հայկական նյուրնբերգով»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
4538 | 0
Facebook