Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ ՀՀ տարածքում. Լարսը նույնպես փակ է

19:12, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ ՀՀ տարածքում. Լարսը նույնպես փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Քաջարան, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

2928 | 0
Facebook