Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարսկաստանի թագուհու նստարանը ձևավորված է հայկական գորգի զարդանախշով, իսկ հետևի շինությունը հայկական եկեղեցի է». Ս. Թորոսյան

02:06, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
«Պարսկաստանի թագուհու նստարանը ձևավորված է հայկական գորգի զարդանախշով, իսկ հետևի շինությունը հայկական եկեղեցի է». Ս. Թորոսյան

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Խոսրովը և Շիրինը գեղարվեստական ստեղծագործություն է, սիրո հեքիաթ Սասանյան Խոսրով II թագավորի և հայոց արքայադստեր՝ Շիրինի միջև, ով դարձավ Պարսկաստանի թագուհի: Այս պարսկական սիրո պատմությունը բավականին հայտնի է և դարերի ընթացքում եղել է մի շարք այլ արվեստի գործերի և հեքիաթների թեմա, որոնք գրվել են տարբեր պարսիկ հեղինակների կողմից: Շիրինի նստարանը ձևավորված է հայկական գորգի զարդանախշով, իսկ հետևի շինությունը հայկական եկեղեցի է։ Ամբողջ գորգի ոճը Իրանի Սարուք ոճն է /18րդ դար/, իսկ մեր փոքրիկ գորգը տարբերվում է մնացածից»։

5033 | 0
Facebook