Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր

18:48, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Թուրքիայում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է, առնվազն 36-ը՝ վիրավորվել. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով TGRT- հեռուստաալիքին:
     Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրից շարժվում էր դեպի երկրի արևմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր։
     «Հարավային Աֆյոնկարահիսար նահանգի Հայդարլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ մահացել է, 36-ը՝ վիրավորվել, իսկ ավտոբուսի տակից երեք հոգու փորձ է արվում դուրս բերել»,- հայտնում է հեռուստաալիքը։

4856 | 0
Facebook