Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի առևտրի նախարարն ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ

18:24, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
Թուրքիայի առևտրի նախարարն ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են անցակետ բացել Հայաստանի հետ սահմանին՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Կարս նահանգ կատարած այցի ժամանակ ասել է երկրի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը։
     Նախարարի խոսքով՝ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, որից հետո «դռները կբացվեն»։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կազատվի սփյուռքի և արտաքին ուժերի ճնշումներից և կաջակցի դռների բացմանը՝ բարձրացնելով սեփական ժողովրդի բարեկեցության մակարդակը»,- ​​ասել է Մուշը։

7496 | 1
Facebook