Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրերն իրենց անունով կոչելիս՝ արժանանում ենք «ոռնացող հայ» բնութագրմանը». Զոյա Թադևոսյան

20:42, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Իրերն իրենց անունով կոչելիս՝ արժանանում ենք «ոռնացող հայ» բնութագրմանը». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Գայլը գառան դիմակի տակ երկար չի դիմանում...
     Մենք՝ հայերս, բարեգութ, համբերատար, մարդասեր հայերս 30 տարի գերևարվել էինք ալբանացիների կողմից, 30 տարի մեր ամենաթանկը տվել ենք ու տալիս ենք նրանց ցոփ ու շվայտ կյանքի, վայելքների համար: Շարունակում ենք վճարել միլիոնավոր դոլարներ, անտրտունջ, լուռ, համբերատար:
     Իրերն իրենց անունով կոչելիս՝ գողին գող անվանելիս, թալանչուն՝ թալանչի, տգետին՝ տգետ, արժանանում ենք «ոռնացող հայ» բնութագրմանը:
     Սա իրոք, մարդկային բարոյականության ոչնչացում է, որը բնորոշ է ոչնչացող ցեղախմբին:
     Վերջակետը դրեցիք ճիշտ ժամանակին»:

Աղբյուրը` Զոյա Թադևոսյան
3563 | 2
Facebook