Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը խոստացել էր չդիպչել Զելենսկուն». Իսրայելի նախկին վարչապետ

17:48, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Պուտինը խոստացել էր չդիպչել Զելենսկուն». Իսրայելի նախկին վարչապետ

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության սկզբում իրեն խոստացել է չվերացնել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Channel 12-ին տված հարցազրույցում:

Բեննեթն ասել է, որ 2022 թվականի մարտին այցելել է Մոսկվա և հանդիպել Պուտինի հետ։ «Զրույցի ժամանակ ես նրան հարցրի. «Ասացե՛ք ինձ, Դուք չե՞ք պատրաստվում սպանել Զելենսկուն»: Պուտինը պատասխանեց. «Ես չեմ սպանի Զելենսկուն»: Եվ այդ ժամանակ ես նրան հարցրի. «Դուք ինձ խո՞սք եք տալիս, որ չեք սպանի»։ Նա պատասխանեց․ «Ես չեմ սպանի Զելենսկուն»»,- ասել է Բեննեթը:

Նա նշել է, որ արդեն օդանավակայանի ճանապարհին զանգահարել է Ուկրաինայի նախագահին և հայտնել, որ նրան վտանգ չի սպառնում։

«Պուտինը խոստացել էր չդիպչել Զելենսկուն». Իսրայելի նախկին վարչապետ
6345 | 0
Facebook